ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է «ՎԱՏ» ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Գերմանիայի կառավարությունը հաստատել է այսպես կոչված «վատ» բանկի (Bad bank) ստեղծման նախագիծը, որը հնարավորություն կտա տարածքային բանկերին լուծել ոչ իրացվելի բանկային ակտիվների հիմնախնդիրը և իրենց հաշվապահական հաշվեկշռից դուրս գրել անհուսալի ակտիվները: «Վատ» բանկ անունով ֆինանսական կառույցի գործունեության հիմնական նպատակը կլինի բանկերի արժեզրկված ակտիվների գնումը: Գերմանիայի կառավարությունը նախատեսում է ծրագրի իրականացման շրջանակներում մինչև այս տարվա վերջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առավել տուժած յոթ տարածքային բանկեր միավորել և ստեղծել 3 նոր բանկ:
Նշենք նաև, որ Գերմանիայի դաշնային վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ճգնաժամի պայմաններում սննկացած ընկերությունների թիվն աճել է ավելի քան 10%-ով, ինչով էլ պայմանավորված Գերմանիայի կառավարությունը նախատեսում է նման ֆինանսկան կառույց ստեղծել նաև մասնավոր հատվածի ընկերությունների աջակցություն ցույց տալու նպատակով: