ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆԱՄՐՑՈՒՆԱԿ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ernst&Young խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ավտոարտադրության ոլորտում կատարած իր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն գերմանական ավտոարտադրող ընկերություններն ամենամրցունակ են աշխարհում:
Հետազոտության ընթացքում հարցման են ենթարկվել ավտոարտադրության ոլորտի եվրոպական 300 ընկերությունների մենեջերներ: Հարցմանը մասնակցածների 58%-ի կարծիքով աշխարհի ամենամրցունակ և մրցակցությանը պատրաստ ավտոարտադրող ընկերությունները դրանք գերմանական ընկերություններն են: Ճապոնական ընկերությունները, հարցման արդյունքներով, իրենց մրցակցության պատրաստվածությամբ աշխարհում երկրորդն են, իսկ չինական ավտոարտադրող ընկերությունները` երրորդը:
Նշենք, որ չեխական ընկերությունները ստացել են հարցմանը մասնակցածների ձայների 28%-ը: