ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 21.6%-ՈՎ
Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն արդյունաբերական արտադրության ծավալը Գերմանիայում այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 21.6%-ով: Ամսեկան կտրվածքով այս ցուցանիշի անկումը կազմել է 1.9%: Նշենք, որ այս տարվա մարտ ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալը Գերմանիայում կրճատվել էր 0.3%-ով: