ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԵԼ
Գերմանիայի պետական վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվության համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ Գերմանիայում արդյունաբերական գները չեն փոփոխվել: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գները 2008թ. մայիս ամսվա ընթացքում կրճատվել են 3.6%-ով, որը քսան տարիների ընթացքում գրանցված ամենամեծ անկումն է: Նշենք նաև, որ 2009թ. ապրիլ ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ արդյունաբերական գները Գերմանիայում կրճատվել են 1.4%-ով, իսկ նախորդ տարվա համեմատության այս ցուցանիշը կրճատվել է 2.7%-ով: