
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է 0.7%-ՈՎ
2009 թվականի հուլիս ամսվա ընթացքում մանրածախ առևտրաշրջանառության ծավալը Գերմանիայում ամսական կտրվածքով աճել է 0.7%-ով: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 1%-ով: Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին, որ մանրածախ առևտրաշրջանառությունը հաշվետու ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կկրճատվի 1.2%-ով:
2009 թվականի հունիս ամսվա արդյունքներով մանրածախ առևտրաշրջանառության ծավալը Գերմանիայում ամսական կտրվածքով կրճատվել էր 1.3%-ով, իսկ նախորդ տարվա հունիս ամսվա համեմատությամբ` 2%-ով: