GENERAL MOTORS-Ը ԿՎԱՃԱՌԻ ԻՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
CNN գործակալության հրապարակած տվյալների համաձայն ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունը ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում նախատեսում է իր ավտոմեքենաների վաճառքն իրականացնել ինտերնետային աճուրդների միջոցով, ինչը հնարավորություն կտա կրճատել ընկերության դիլերային ցանցը: Այսպիսի փորձնական առաջին eBay ինտերնետային աճուրդը կկայանա Կալիֆորնիայում:
Հիշեցնենք, որ GM ընկերությունն արդեն ստորագրել է համաձայնագիր, որը ենթադրում է ընկերության ակտիվների փոխանցում նոր կազմավորվող ընկերությանը, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է ԱՄՆ կառավարությանը: