GM-Ը ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն General Motors Corp. ընկերությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի կրճատմամբ պայմանավորված նախատեսում է ԱՄՆ-ում գործող իր որոշ մասնաճյուղերում 9 շաբաթ ժամկետով դադարեցնել արտադրական գործընթացը:
Նշենք, որ General Motors Corp. ընկերության կրած վնասի ծավալը 2008թ. կազմել Է 30.9 մլրդ դոլար, իսկ ընկերության հասույթը նույն ժամանակահատվածում կրճատվել է 17.3%-ով և կազմել 149 մլրդ դոլար: