
GM ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՎՍ 4 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Ամերիկյան General Motors ընկերությունը ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում մտադիր է մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը կրճատել ևս 4 հազար աշխատակիցների: Այս կրճատումներն առավելապես կվերաբերեն տեխնիկական բաժնի աշխատակիցներին: Նշենք, որ մինչև տարվա վերջ ընկերությունը նախատեսում է կրճատել 6 հազար աշխատատեղ, ինչի արդյունքում ընկերության աշխատակիցների թիվը կկազմի 23.5 հազար: Հիշեցնենք, որ ընկերությունն այս տարվա հունիսի 1-ին հայտարարել էր իր սննկացման մասին, և սննկացման գործընթացի ավարտին ընկերությունը կվերանվանվի «Նոր GM» (The New GM):