GM ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ HUMMER ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ
Ավտոարտադրող ամերիկյան General Motors (GM) ընկերությունը մտադիր է վաճառել իր Hummer ապրանքանիշը չինական Sichuan Tengzhong Heavy Industrial Machinery Co ընկերությանը: Այս գործարքի կնքման նպատակով տարվող բանակցությունները արդեն ավարտական փուլում են: Գործարքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ դեռ չեն հրապարակվում:
Նշենք, որ չինական Sichuan Tengzhong Heavy Industrial Machinery Co ընկերությունը թողարկում է շինարարության համար անհրաժեշտ արդյունաբերական արտադրանք, ինչպես նաև իրականացնում է ճանապարհային շինարարական ծրագրեր: Hummer ապրանքանիշի գնմամբ ընկերությունը մտադիր է մուտք գործել ավտոարտադրության ոլորտ:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն GM ընկերությունը նախատեսում է վաճառել նաև Saturn և Saab ապրանքանիշերը: