
GM-Ը ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ OPEL ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԱՃԱՌՄԱՆ ՄՏՔԻՑ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունը մտադիր է վերանայել իր եվրոպական Opel մասնաճյուղի վաճառման ծրագիրը: Ներկա դրությամբ ընկերությունն, իր եվրոպական մասնաճյուղերում արտադրական գործընթացը մինչև տարվա վերջ շարունակելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով, բանակցություններ է վարում եվրոպական այն երկրների կառավարությունների հետ, որտեղ գործում են Opel-ի և Vauxhall-ի գործարաններ: Այս բանակցությունների արդյունքում Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Լեհաստանի կառավարությունները հայտնել են շուրջ 1,42 մլրդ դոլար վարկի տրամադրման իրենց պատրաստակամության մասին: GM ընկերությունն իր հերթին պատրաստ է իր եվրոպական մասնաճյուղում արտադրական գործընթացը վերականգնելու նպատակով ներդնել շուրջ 1,5 մլրդ դոլար: