OPEL-Ը ԿՄՆԱ GENERAL MOTORS-Ի ԿԱԶՄՈՒՄ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors (GM) ընկերության տնօրենների խորհրդի շրջանակներում ընկերության ղեկավարությունը հաստատել է վերակազմավորման նոր ծրագիր, ինչը ենթադրում է, որ Opel ընկերությունը կմնա GM-ի կազմում: Ամերիկյան ընկերության գործադիր տնօրեն Ֆրից Հենդերսոնը վստահություն է հայտնել, որ Գերմաիայի և մյուս երկրների կառավարությունների կողմից վերակազմավորման այս ծրագիրը կարժանանա հավանության:
Հիշեցնենք, որ Magna ընկերությունը և ռուսական Խնայբանկը, որոնց տեխնոլոգիական գործընկեր է հանդիսանում ГАЗ խումբը, համարվում են GM ընկերության եվրոպական ներկայացուցչության հավանական գնորդ: Այս ընկերությունները Opel ընկերության բաժնետոմսերի 55%-իձեռքբերման դիմաց GM ընկերությանն առաջարկել էին 500 մլն եվրո, ընդ որում Magna ընկերությունը նախատեսում է ձեռք բերել Opel ընկերության բաժնետոմսերի 20%-ը, իսկռուսական Խնայբանկը` մնացյալ 35%-ը: