
GM-Ը ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ OPEL-Ի 10 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Ամերիկյան խոշոր ավտորատադրող General Motors (GM) ընկերությունը մտադիր է իր եվրոպական Opel ներկայացուցչությունում կրճատել 10 հազար աշխատակիցների: Այս մասին հայտարարել է ամերիկյան ընկերության ղեկավարությունը:
Նշենք, որ GM ընկերության տնօրենների խորհրդի հերթական նիստի շրջանակներում որոշում էր ընդունվել պահպանել Opel –ը ընկերության կազմում և իրականացնել վերակազմավորման ծրագիր:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն GM-ի եվրոպական ներկայացուցչությունում աշխատում է շուրջ 50 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Magna ընկերությունը և ռուսական Խնայբանկը, որոնց տեխնոլոգիական գործընկեր է հանդիսանում ГАЗ խումբը, համարվում էին GM ընկերության եվրոպական ներկայացուցչության ամենահավանական գնորդը: Այս ընկերությունները Opel ընկերության բաժնետոմսերի 55%-ի ձեռքբերման դիմաց GM ընկերությանն առաջարկել էին 500 մլն եվրո, ընդ որում Magna ընկերությունը նախատեսում էր ձեռք բերել Opel ընկերության բաժնետոմսերի 20%-ը, իսկռուսական Խնայբանկը` մնացյալ 35%-ը: