
GENERAL MOTORS-Ը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է SATURN ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻՑ
Խոշոր ավտոարտադրող ամերիկյան General Motors Co (GM) ընկերությունը և ավտոմեքենաների վերավաճառքով զբաղվող Penske Automotive Group Inc. ընկերությունը չեն եկել վերջնական համաձայնության Saturn ապրանքանիշի վերաբերյալ, և GM-ը հայտարարել է Saturn ապրանքանիշից վերջնականապես հրաժարվելու իր մտադրության մասին:
Նշենք, որ GM ընկերությունը, իր ֆինանսական խնդիրներով պայմանվորված, Saturn ապրանքանիշի ավտոմեքենաներ չարտադրելու որոշում է ընդունել, երբ իր գործընկեր Penske դիլերային ցանցը հրաժարվել է գնել ապրանքանիշի օգտագործման իրավունքը: