ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՈՍԿՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է 38%-ՈՎ
Ոսկու Համաշխարհային Խորհրդի (World Gold Council) հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համաշխարհային շուկայում ոսկու նկատմամբ պահամջարկն աճել է 38%-ով և կազմել 1,016 հազար տոննա: 2008թ. հունվար-մարտ ամիսների տվյալներով այս ցուցանիշը կազմել էր 733,9 տոննա: Վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ ներդրողների պահանջարկը ոսկու նկատմամբ աճել է մոտ 3 անգամ և կազմել 595,9 տոննա: 2009թ. առաջին եռամսյակում Չինաստանում ոսկու նկատմամբ պահանջարկն աճել է 1,8%-ով և կազմել 105,2 տոննա, իսկ ԱՄՆ-ում այս ցուցանիշն աճել է 15%-ով և կազմել 55,2 տոննա: 2008թ. տվյալներով համաշխարհային շուկայում ոսկու նկատմամբ ամենամեծ պահանջարկ ներկայացրել էր Հնդկաստանը, որտեղ ոսկու պահանջարկն այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում կրճատվել է և կազմել 17,7 տոննա: