ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 01/05/09
Նյու-Յորքի COMEX բորսայում երեկ կայացած սակարկությունների արդյունքում ոսկու գինը նվազել է: Ոսկու գնի անկմանը նպաստել են համաշխարհային տնտեսության սպասվածից ավելի արագ վերականգնման հեռանկարները: Ոսկու հունիս ամսվա ֆյուչրսների գինը նվազել է 9,3 դոլարով կամ 1%-ով և կազմել է 891,20 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչերսային պայմանագրերի համար նվազել է 3,5%-ով և կազմել է 12,325 դոլար մեկ ունցիայի դիմաց և պլատինի հուլիսյան ֆյուչրսները նվազել է 0,2%-ով և կազմել են 1106,60 դոլար մեկ ունցիայի դիմաց գինը: