GOLDMAN SACHS ԲԱՆԿԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է 1,92 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ICBC ԲԱՆԿԻ ԻՐ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ
Ամերիկյան Goldman Sachs Group Inc. բանկը չինական Industrial & Commercial Bank of China Ltd. (ICBC) բանկի իր արժեթղթերի վաճառքի արդյունքում կարող է ներգրավել 1,92 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ ICBC բանկն իր շուկայական արժեքով և ավանդների ընդհանուր ծավալով հանդիսանում է աշխարհի խոշորագույն բանկը: Goldman Sachs բանկն արժեթղթերի տեղաբաշխման նպատակով մտադիր է Հոնկոնգի բորսայում ներդրողների առաջարկել ICBC բանկի 3,03 մլրդ արժեթուղթ` դրանց դիմաց սահմանելով շուկայականից մոտ 6%-ով ցածր գին: