GOLDMAN SACHS ԲԱՆԿԻ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 3.435 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան Goldman Sachs Group Inc. առևտրային բանկի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 3.435 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի դիմաց` 4.93 դոլար: Հաշվետու ժամանակահատվածում բանկի հասույթը կազմել է 13.761 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է 13%-ով և կազմել 1.659 մլրդ դոլար, իսկ հասույթը կազմել է 9.425 մլրդ դոլար: