GOOGLE-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 27,1%-ՈՎ
Ամերիկյան Google ինտերնետային ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 27,1%-ով և կազմել 1,64 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ ընկերության հասույթն աճել է 7,2%-ով և կազմել 5,94 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2009 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Google-ի զուտ շահույթն աճել է 18,3%-ով և կազմել 4,45 մլրդ դոլար: