GOOGLE-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 18.4%-ՈՎ
Google Inc ամերիկյան ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերության շահույթն աճել է 18.4%-ով և կազմել 1.48 մլրդ դոլար, իսկ հասույթը կազմել է 5.52 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 1.25 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Google-ի զուտ շահույթը մեկ բաժնետոմսի դիմաց կազմել է 4.66 դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 3.92 դոլար: