ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐՍՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարար Ալիստեր Դարլինգը (Alistair Darling) հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է խստացնել բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Նրա կարծիքով ներկայիս տնտեսական անկումը պայմանավորված է բանկային ոլորտի ոչ արդյունավետ կարգավորմամբ և վերահսկողությամբ: Նախարարը նշել է, որ կարևորում է նոր բանկային համակարգի ձևավորումը և ֆինանսական ոլորտում այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն լայնածավալ և արդյունավետ մոնիտորիգի, վերահսկողության և կարգավորման իրականացումը: