
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
Մեծ Բրիտանիայի բիզնեսի և նորամուծությունների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն բրիտանական կառավարությունը որոշում է ընդունել ընդլայնել հին ավտոմեքենաները նոր ավտոմեքենաներով փոխարինելու համար գնորդներին դոտացիաների տրամադրման ծրագիրը և միջոցներ տրամադրել ևս 100 հազար նոր ավտոմեքենաների ձեռք բերման համար:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ նոր ավտոմեքենաների վաճառքը խթանելու նպատակով կառավարության կողմից իրականացվող ծրագիրն արդարացրել է իրեն, և զգացվում է ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն:
Նշենք, որ այս ծրագրի արդյունքում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալներն այս տարվա հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ աճել են համապատասխանաբար 2.4%-ով և 6.0%-ով: