ԱԼԱՆ ԳՐԻՆՍՊԵՆ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Համաշխարհային տնտեսությանը սպառնում է ևս մեկ ֆինանսական ճգնաժամ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի նախկին ղեկավար Ալան Գրինսպենը: Նա նշել է, որ ճգնաժամը կկրկնվի, սակայն այս դեպքում կունենա այլ դրսևորում:
Դաշնային Պահուստային Համակարգի նախկին ղեկավարը, անդրադառնալով ներկայիս ճգնաժամին, նշել է, որ այն կանխատեսելի էր, քանի որ տնտեսությանը բնորոշ է պարբերաշրջանային զարգացում և երկարատև տնտեսական վերելքին միշտ է հաջորդում է անկումը: Գրինսպենը նշել է նաև, որ ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի առավել ծանր փուլն արդեն հաղթահարված է, սակայն համաշխարհային տնտեսության վերականգնման համար դեռևս կպահանջվի երկար ժամանակ: