H&M ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 8%-ՈՎ
Շվեդական Hennes & Mauritz (H&M) հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունը հրապարակել է 2009 թվականի սեպտեմբեր ամսվա իր գործունեության արդյունքնեերը, որոնց համաձայն հաշվետու ամսվա ընթացքում H&M խանութներում վաճառքի համախառն ծավալը կրճատվել է 8%-ով, ընդ որում այն խանութները, որոնք բացվել են վերջին մեկ տարվա ընթացքում, սեպտեմբեր ամսվա ընթացքում ապահովել են վաճառքի ծավալների շուրջ 1% աճ:
Հրապարակած հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթն այս տարվա հունիս-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4,1%-ով և կազմել 3,46 մլրդ շվեդական կրոն (504 մլն դոլար):
H&M ընկերության խանութների ընդհանուր թիվը 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 1869` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1659-ի դիմաց: