HEINEKEN ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 20%-ՈՎ
Գարեջուր արտադրող գերմանական խոշոր Heineken ընկերությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ընկերության զուտ շահույթն աճել է 20%-ով և կազմել 489 մլն եվրո (700 մլն դոլար), իսկ ընկերության հասույթն աճել է 11%-ով և կազմել 7.14 մլրդ եվրո: Ընկերության հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն, ծախսերի կրճատման քաղաքականությամբ պայմանավորված, մինչև տարեվերջ ընկերության շահույթը կաճի 12%-ով: