
ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ
Չինաստանում բանկային գործունեության վերահսկողության հանձնաժողովը (CBRC) բանկերից պահանջել է այս տարի առավել ուշադիր լինել և զգուշավորություն ցուցաբերել վարկերի տրամադրման տեսանկյունից` այս կերպ աջակցելով երկրում գնաճի տեմպերի զսպման նպատակով Չինաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:
Հանձնաժողովը հայտարարել է, որ բանկերը պետք է վստահ լինեն, որ իրենց տրամադրած վարկերը հասնում են տնտեսության իրական հատված, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերահսկել արդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին տրամադրված վարկերի օգտագործման գործընթացը:
Չինաստանում գործող բանկերը պարտադիր կերպով կիրականացնեն նաև իրենց գործունեության հետ կապված ռիսկերի առավել բազմակողմանի գնահատում: