28/04/2010 18:01
HONDA-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2009-2010 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ
ճապոնական հայտնի ավտոարտադրող Honda Motor Co. ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ճապոնական ընկերությունը, չնայած ճգնաժամի պայմաններում վաճառքի ծավալների անկմանը, գրանցել է զուտ շահույթ` 744 մլն դոլար մակարդակում (72,1 մլրդ յեն):
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է` կազմելով 2,28 տրիլիոն յեն: Հատկանշական է, որ հասույթի աճն առավելապես պայմանավորված է Չինաստանում ավտոշուկայի աննախադեպ ակտիվությամբ և ավտոարտադրության ոլորտը խթանելու նպատակով ճապոնական կառավարության միջոցառումներով:
2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով Honda ընկերության զուտ շահույթն աճել է 96%-ով` կազմելով 268,4 մլրդ յեն, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում կրճատվել է 14%-ով:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
14:13 07/09/26
10:53 07/09/26
