
HONDA-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Honda Motor Co. ընկերությունը ճապոնական յոթ խոշորագույն ավտոարտադրող ընկերություններից միակ է, ով կարող է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում ապահովել շահույթ: Այս մասին նշվում է Honda ընկերության կողմից տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված են ընկերության կանխատեսումներն ընթացիկ տարվա ապրիլ-սեպտեմբեր ամիսներին ընկերության գործունեությունը բնութագրող հիմնական ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:
Հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաւջին կիսամյակում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, Honda ընկերությունը կապահովի շուրջ 659,7 մլն դոլար շահույթ: Նշենք, որ շահույթի կանխատեսվող մակարդակը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահտվածում ապահոված շահույթի շուրջ 25%-ը: