
HONDA -Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 29.5%-ՈՎ
Honda Motor Co. ընկերությունը հրապարակել է ԱՄՆ-ում ընկերության վաճառքի ծավալները բնութագրող հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 100.420 ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է ավելի քան 29.5%-ով: Նշենք, որ նախորդ տարվա հունիս ամսվա ընթացքում ընկերության վաճառքի ծավալն ԱՄՆ-ում կազմել էր 142,539 ավտոմեքենա: