HOVNANIAN ENTERPRISES ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԱ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ
Առանձնատների շինարարությամբ զբաղվող ամերիկյան Hovnanian Enterprises Inc. ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն Արա Հովնանյանը նշանակվել է ընկերության վարչության խորհրդի նախագահ` փոխարինելով այս պաշտոնում Գևորգ Հովնանյանին: Նշենք, որ մինչ այս նա զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը:
Hovnanian Enterprises Inc. ընկերությունը հիմնադրվել է 1959 թվականին և շուրջ 50 տարիների իր գործունեության արդյունքում ձեռք է բերել մեծ ճանաչում: Հայազգի Գևորգ Հովնանյանի հիմնադրած շինարարական ընկերությունն այժմ իր գործունեությունն է ծավալում ԱՄՆ 18 նահանգներում: