Աշխարհ

USD BUY - 381.50-2.00 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 444.00+1.50 EUR SELL - 448.00+1.50
OIL:  BRENT - 61.69-0.72 WTI - 58.00-0.70
COMEX:  GOLD - 4276.40+1.19 SILVER - 62.86+1.03
COMEX:  PLATINUM - 1713.50+1.89
LME:  ALUMINIUM - 2856.50-1.09 COPPER - 11487.00-1.28
LME:  NICKEL - 14734.00-0.71 TIN - 39858.00-0.07
LME:  LEAD - 1978.50-1.00 ZINC - 3090.00-0.99
FOREX:  USD/JPY - 155.67+0.04 EUR/GBP - 1.1733+0.34
FOREX:  EUR/USD - 1.1733+0.34 GBP/USD - 1.339+0.17
STOCKS RUS:  RTSI - 1091.47-0.80
STOCKS US: DOW JONES - 48704.01+1.34 NASDAQ - 23593.86-0.25
STOCKS US: S&P 500 - 6901.00+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 50148.82-0.90 TOPIX - 3357.24-0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25530.51-0.04 SSEC - 3873.32-0.70
STOCKS EUR:  FTSE100 - 9703.16+0.49 CAC40 - 8085.76+0.79
STOCKS EUR:  DAX - 24294.61+0.68
11/12/2025  CBA:  USD - 381.84+0.02 GBP - 510.83+2.55
11/12/2025  CBA:  EURO - 447.02+2.81
11/12/2025  CBA:  GOLD - 51563+29 SILVER - 749.29+29.56
HP-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 15% ԱՃ
23/02/2011 10:54
Կիսվել

HP-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 15% ԱՃ

Անհատական համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն` ամերիկյան  Hewlett-Packard (HP) Co.-ն, ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հունվարի 31-ին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթն աճել է 15%-ով և կազմել 2,605 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 2,25 մլրդ դոլարի զուտ շահույթ:
 
Հաշվետու եռամսյակում HP ընկերության հասույթն աճել է 3%-ով և կազմել 32,302մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթն աճել է 13%-ով` կազմելով 3,394 մլրդ դոլար:
 
Նշենք նաև, որ 2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով ամերիկյան ընկերությունն ապահովել էր զուտ շահույթի ավելի քան 14% աճ: Ընկերության տարեկան զուտ շահույթը կազմել էր 8,8 մլրդ դոլար` նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով գրանցված 7,7 մլրդ դոլարի դիմաց:

Hewlett-Packard (HP) ընկերությունը համակարգչային տեխնիկայի արտադրության և ծրագրային լուծումների մշակման ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է:

AMP
11/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.84
+0.02
Եվրո (EUR)
447.02
+2.81
Ռուբլի (RUR)
4.8218
-0.096
Լարի (GEL)
141.56
-0.04
51563
+29
Արծաթ
749.29
+29.56