HP ԵՎ ALCATEL-LUCENT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԱԼՅԱՆՍ
Hewlett-Packard և Alcatel-Lucent ընկերությունները, նպատակ ունենալով ընդլայնել ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտում բարձր տեխնոլոգիանների կիրառման հնարավորությունները, մտադիր են 10 տարի ժամկետով ստեղծել ալյանս: Այս ընկերությունները նախատեսում են մշակել միջին և խոշոր ընկերությունների ինֆորմացիոն անվտանգության ապահովման ծրագիր` HP ընկերության տեխնոլոգիաների միջոցով: Նշենք նաև, որ ընկերությունները նախատեսում են այս համագործակցության արդյունքում ապահովել տարեկան մի քանի մլն դոլարի եկամուտ: