HEWLETT-PACKARD (HP) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՄՈՏ 15%-ՈՎ
Համակարգիչներ արտադրող խոշորագույն ամերիկյան Hewlett-Packard (HP) Co. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2008-2009 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 14.8%-ով և կազմել 3.57 մլրդ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ հասույթը կրճատվել է 1%-ով և կազմել 56.15 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը կրճատվել է 8.1%-ով և կազմել 4.78 մլրդ դոլար: Նշենք նքև, որ 2008-2009 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով ընկերության զուտ շահույթը կրճատվել էր 16.6%-ով և կազմել 1.72 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել էր 3%-ով և կազմել 27.35 մլրդ դոլար: