HSBC-Ն ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԿՐՃԱՏԻ 1,700 ԱՇԽԱՏԱՏԵՂ
HSBC Holdings բանկային խումբը մտադիր է առաջիկա մեկ տարվա ընթացքում բրիտանական իր մասնաճյուղերում կրճատել շուրջ 1,700 աշխատատեղ: Այս մասին ասվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է,. որ նման որոշումը պայմանավորված է Մեծ Բրիտանիայում բանկի գործունեության վերակազմավորման գործընթացով:
Այս կրճատումները առավելապես կվերաբերեն վարկային քարտերով գործառնությունների իրականացումն ապահովող ստորաբաժանումների աշխատակիցներին: