HSBC-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
HSBC Holding-ի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում վարկային գործառնությունների եկամտաբերության անկմամբ պայմանավորված բանկի ամերիկյան մասնաճյուղի կրած վնասը 2009թ. առաջին եռամսյակում ըստ կանխատեսումների կկազմի ավելի քան 5 մլրդ դոլար: Բանկի կրած վնասները պայմանավորված են մասնավորապես դուրս գրված վարկային ակտիվների ծավալի աճով և հիփոթեքային գործառնությունների անկայունությամբ: HSBC Holding-ը, նպատակ ունենալով կրճատել իր հետագա վնասները, մտադիր է ավելացնել ներդրումային գործառնությունների ծավալները: