HYUNDAI ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 48%-ՈՎ
Հարավկորեական ավտոարտադրող Hyundai Motor Co. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 48%-ով, որը պայմանավորված է ներքին շուկայում ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի խթանմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրերով: Հրապարակած տվյալների համաձայն աշխարհի հինգերորդ խոշորագույն ավտոարտադրող ընկերության զուտ շահույթը 2009թ. երկրորդ եռամսյակում կազմել է 649.9 մլն դոլար (811.9 մլրդ վոն), իսկ ընկերության արժեթղթերի գները հաշվետու եռամսյակում աճել են ավելի քան մեկ երրորդով: