
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԵԼ ԵՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ
Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անկում գրանցվել է տնտեսական գործունեության բոլոր բնագավառներում, իսկ համեմատաբար առավել մեծ վնասներ կրել են միջազգային ավիաընկերությունները: 2009 թվականի առաջին կիսամյակում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի կրճատմամբ պայմանավորված, միջազգային ավիաընկերությունների կրած համախառն վնասը գերազանցել է 6 մլրդ դոլարը:
Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով միջազգային ավիափոխադրողների կրած վնասը կազմել է շուրջ 8,5 մլրդ դոլար, իսկ 2009 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղևորափոխադրումները կրճատվել են 6,8%-ով:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել է 2,9%-ով, իսկ բեռնափոխադրումները` 11,3%-ով: