
IATA – ԱՇԽԱՐՀԻ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԿԱԶՄԻ 15.1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Օդային տրասպորտի միջազգային ասոցացիան (IATA) այսօր հայտարարել է, որ աշխարհի ավիաընկերությունների զուտ շահույթը 2010թ.-ի արդյունքներով կկազմի 15.1 միլիարդ դոլար: Սեպտենբերին IATA-ն կանխատեսել էր, որ 2010թ.-ին ավիաընկերությունների շահույթը կկազմի 8,9 միլիարդ դոլար:
IATA-ի գլխավոր տնտեսագետ Վրայան Պիրսը հայտարարել է, որ 2011 թվականն ավելի դժվար կլինի ավիափոխադրողների համար և զուտ շահույթը կկազմի 9 միլիարդ դոլար:
IATA-ը զգուշացնում է, որ ավիաընկերությունները, ունենալով շահույթի փոքր մարժա, կարող են հայտնվել դժվար կացության մեջ` նոր տնտեսական անկման դեպքում: