IATA – ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ
Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիայի (IATA) հրապարակած զեկույցի համաձայն ուղևորափոխադրումների ոլորտում աշխարհի խոշոր ավիաընկերություններն արդեն գրանցում են դրական միտումներ: Հրապարակած տվյալների համաձայն բիզնես դասը նախընտրող ուղևորների ընդհանուր թիվն ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 14.1%-ով: Նշենք, որ այս ցուցանիշը հունիս ամսվա ընթացքում գրանցել էր ավելի քան 21% անկում:
IATA-ի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին կիսամյակում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի կրճատմամբ պայմանավորված, միջազգային ավիաընկերությունների կրած համախառն վնասը գերազանցել է 6 մլրդ դոլարը: