IATA – ՀՈՒԼԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2,9%-ՈՎ
Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիայի (IATA) հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղևորաշրջանառությունն ամբողջ աշխարհում կրճատվել է 2,9%-ով, իսկ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կրճատվել է 11,3%-ով: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում այս ցուցանիշը կրճատվել է 6,8%-ով, իսկ միայն հունիս ամսվա ընթացքում ուղևորաշրջանառությունը կրճատվել էր ավելի քան 7,2%-ով: IATA-ն կանխատեսում է օդային տրանսպորտի հիմնական ցուցանիշների անկման տեմպերի դանդաղեցում: