IATA – ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Միջազգային ավիափոխադրումների ոլորտում գրանցվել են դրական տեղաշարժեր: Նման հայտարարությամբ է հանդես եկել Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիան (IATA), որի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների նկատմամբ համաշխարհային պահանջարկն աճել է միջինը 0,5%-ով:
Հայտարարության համաձայն բեռնափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունները հաշվետու ամսվա ընթացքում ապահովել են փոխադրումների ընդհանուր ծավալի շուրջ 7,4% աճ: