31/05/2010 10:59
IATA – ԱՊՐԻԼԻՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՈՒՂԵՎՈՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ
Ընթացիկ տարվա ապրլին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ամբողջ աշխարհում ավիաընկերությունների ուղևորաշրջանառությունը կրճատվել է 2,4%-ով: Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիայի (International Air Transport Association – IATA) գլխավոր տնօրեն Ջովանի Բիզինիանիի խոսքերով` այս մեկ ամսվա ընթացքում աշխարհում ավիափոխադրումների անկումն առավելապես պայմանավորված է իսլանդական հրաբուխի ժայթքմամբ, ինչը ստիպել էր ավիաընկերություններին հետաձգել բազմաթիվ չվերթներ:
IATA-ի գնահատմամբ` հրաբուխի ժայթքմամբ պայմանավորված ավիափոխադրումների զգալի անկում գրանցվել է բոլոր տարածաշրջաններում: Եվրոպական ավիաընկերությունները ապրիլին գրանցել են ուղևորաշրջանառության 11,7% անկում, հյուսիսամերիկյան ավիաընկերությունները` 1,9%, իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավիաընկերությունների ողևորաշրջանառությունն այս մեկ ամսվա ընթացքում կրճատվել է 3,5%-ով:
Նշենք նաև, որ ապրիլին ամբողջ աշխարհում ավիաընկերությունները գրանցել են բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի 25,2% աճ:
IATA-ի հաշվակներով` Իսլանդիայում հրաբուխի ժայթքմամբ պայմանավորված ավիաընկերությունները կրել են շուրջ 1,7 մլրդ դոլարի վնաս:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
