IBM ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 3,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Համակարգիչների արտադրության ամերիկյան խոշոր IBM ընկերության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթն աճել է 10,7%-ով և կազմել 3,1 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 13%-ով և կազմել 23,3 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 2,8 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը մեկ բաժնետոմսի դիմաց կազմել է 2,32 դոլար, մինչդեռ նախորդ տարվա երկրորդ եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր 1,97 դոլար: