IBM-Ը ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ 3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Համակարգիչներ արտադրող խոշորագույն IBM ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընկերության ղեկավարությունը հաստատել է սեփական արժեթղթերի գնմանն ուղղված լրացուցիչ միջոցների տրամադրման ծրագիրը: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է տրամադրել ևս 3 մլրդ դոլար: Հիշեցնենք, որ ընկերությունը մարտ ամսում սեփական արժեթղթերի գնման գործարքների համար նախապես տրամադրել էր 3.7 մլրդ դոլար: Ընկերությունը մտադիր է սեփական արժեթղթերը գնել ինչպես բաց շուկայում, այնպես էլ մասնավոր գործարքների կնքմամբ: