
ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ IKEA-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Կահույքի վաճառքով զբաղվող աշխարհի ամենախոշոր առևտրային ցանցը համարվող Ikea ընկերությունը հայտարարել է աշխատատեղերի կրճատման իր մտադրության մասին: Ikea ընկերությունը նախատեսում է աշխատանքից ազատել 5 հազար աշխատակիցների: Նշենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա ընթացքում ընկերությունը բացել է 14 նոր առևտրային սրահներ, սակայն վաճառքի ընդհանուր ծավալն այս տարվա ընթացքում նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ աճել է ընդամենը 1,5%-ով և կազմել է 21,5 մլրդ եվրո: Ընկերության վաճառքի ընդհանուր ծավալի 82%-ը բաժին է ընկնում եվրոպական երկրներին, 15%-ը` Հյուսիսային Ամերիկային, իսկ 3%-ը` ասիական երկրներին և Ավստրալիային: