
ԱՄՀ – ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ 30 ՄԼՆ ՄԱՐԴ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ամբողջ աշխարհում շուրջ 30 մլն մարդ կորցրել է իր աշխատանքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը` ելույթ ունենալով մարդային ներուժի զարգացման հարցերին նվիրված միջազգային ֆորումի շրջանակներում: ԱՄՀ ղեկավարի խոսքերով` առաջիկա տարիներին գործազուրկների ընդհանուր թվաքանակն ամբողջ աշխարհում կշարունակի աճել և կգերազանցի շուրջ 400 միլիոնը:
Դոմինիկ Սթրոս-Կանն այս պայմաններում կարևորել է գործազրկության դեմ պայքարի արդյունավետ ծրագրերի մշակումն ու իրականացումը` համարելով այս միջոցառումներն առաջնային նշանակության գլոբալ նախաձեռնություններ: