ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱՆ ԱՄՀ-ԻՑ ԿՍՏԱՆԱ 1,23 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿ
Բոսնիա և Հերցոգովինան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով Արժույթի Միջազգային Հիմնադրամից (ԱՄՀ) կստանա 1,2 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ և 3 տարի մարման ժամկետով վարկ: Վարկի տրամադրման համար ԱՄՀ-ն սահմանել է որոշակի պահանջներ, մասնավորապես երկրի կառավարությունը պետք է կրճատի պետական ծախսերը: Այժմ բանակցությունները ԱՄՀ-ի հետ ավարտված են, և վարկի տրամադրման գործընթացը կսկսվի, եթե կառավարությունը մինչև ընթացիկ տարվա հունիս ամիսը կրճատի բյուջետային ծախսերը: