ԱՄՀ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԻ ՎՏԱՆԳԸ ԴԵՌԵՎՍ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի վտանգը դեռևս պահպանվում է: Այս մասին հայտարարել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը` նշելով, որ ներկայումս ընթացող տնտեսական վերականգնման գործընթացը ծայրահեղ անկայուն է, և անհրաժեշտ է ցուցաբերել զգուշավորություն:
ԱՄՀ ղեկավարի կարծիքով համաշխարհային տնտեսության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում էժան փողերը, որոնք հոսում են դեպի զարգացող երկրներ, և կենտրոնական բանկերը պետք է չշտապեն ֆինանսական աջակցության ծրագրերի սահմանափակման հարցում:
Յուրաքանչյուր պետություն, ԱՄՀ ղեկավարի կարծիքով, պետք է կենտրոնանա ներքին սպառման և գործազրկության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերում: