
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԱՐՈՂ Է ԱՃԵԼ 6.7%-ՈՎ
Հնդկաստանի ֆինանսների նախարար Պրանաբ Մուխերջին հայտարարել է, որ Հնդկաստանի կառավարությունը կանխատեսում է այս տարվա ընթացքում ՀՆԱ-ի շուրջ 6.7% աճ, և նշել, որ կառավարությունը մտադիր է կարճ ժամանակահատվածում վերականգնել մինչև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը գրանցված 9% տնտեսական աճը: Նա նաև նշել է, որ ազգային տնտեսությունում արդեն նկատվում են դրական միտումներ, մասնավորապես վերջին երկու ամիսների ընթացքում աճել է օտարերկյա ներդրումների ծավալը:
Նշենք, որ Հնդկաստանի կառավարությունն իր հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում նախատեսում է ընդլայնել ենթակառուցվածքների զարգացման ուղղված ֆինանսավորման ընդհանուր ծավալը: