ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 7.9%-ՈՎ
2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Հնդկաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է շուրջ 7.9%-ով: Սա վերջին մեկուկես տարվա ընթացքում այս ցուցանիշի գրանցած առավելագույն աճն է:
Այս պայմաններում Հնդկաստանի կառավարությունը որոշում է ընդունել գնաճային սպասումներից խուսափելու համար սահմանափակել տնտեսական գործընթացներում պետության միջամտության ուղղությունները:
Նշենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում Հնդկաստանի ՀՆԱ-ն աճել էր 6.1%-ով: