
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
2011թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հնդկաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կրճատվել է 7,8%-ով՝ դառնալով ամենացածր ցուցանիշը վերջին հինգ եռամսյակների ընթացքում: Փորձագետների կարծիքով` Ասիայի երրորդ խոշոր տնտեսությամբ երկրում աճի տեմպերի անկման պատճառ է հանդիսացել բարձր տոոսադրույքները և ներքին սպառման կրճատումը: Նշենք, որ 2010թ.-ի չորրորդ եռամսյակում Հնդկաստանի ՀՆԱ-ն ավելացել էր 8,3%-ով:
Պաշտոնական տվյալների համաձայն` մայիսի սկզբին Հնդկաստանի պահուստային բանկը բարձրացրել է տոկոսադրույքները ևս 0,5%-ով: Ենթադրվում է, որ սեպտեմբերին գնաճը երկրում կկազմի 9%:
Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ն ընթացիկ ֆինանսական տարվա համար կանխատեսում է Հնդկանստանի ՀՆԱ-ի 8% աճ: